Հաֆթարը հրաժարվել է ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը
Լիբիայի ազգային բանակի ղեկավար մարշալ Խալիֆա Հաֆթարը լքել է Մոսկվան՝ առանց Տրիպոլիի կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ հրադադարի պայմանագիր կնքելու։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է լիբիական իրազեկ աղբյուրը:
Ավելի վաղ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվայում Լիբիայի հարցով կայացած բանակցությունների վերջնական փաստաթուղթը ստորագրվել է Լիբիայում հակամարտության մի քանի կողմերի կողմից, սակայն Հաֆթարը լրացուցիչ ժամանակ է խնդրել:
Փաստաթուղթը ստորագրվել է Սարաջի և Գերագույն պետական խորհրդի ղեկավար Խալեդ Միշրիի կողմից: Համաձայնագրի նախագծում ասվում է, որ հակամարտության կողմերը պայմանավորվել են սահմանել կայուն հրադադարի համար շփման գիծը, ինչպես նաև աշխատանքներ են տանում երկրում իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկվայում անցկացված բանակցությունների հիմնական հարցերն էին Սարաջի և Հաֆթարի կառավարության միջև հրադադարի մասին համաձայնագիր կնքելու հնարավորությունները:
Հարակից հրապարակումներ`
- Հաֆթարը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի հետ
- Թուրքիայի բնակչության 58%-ը դեմ է Լիբիա զորք ուղարկելուն
- Կահիրեի համաժողովում դատապարտել են Թուրքիայի միջամտությունը Լիբիայի հարցին
- Պուտինն ու Էրդողանը կոչ են արել հունվարի 12-ից Լիբիայում հրադադարի ռեժիմ հաստատել
- Լիբիային ռազմական օգնություն ցույց տալու օրինագիծը մեջլիսի օրակարգ կբերվի.Էրդողան