«Հրապարակ». Ամերիկյան կողմը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ իշխանություններն ակնդետ հետևում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին ու վարած քաղաքականությանը, հընթացս՝ նաև նրա ռեյտինգի ամենամսյա հետազոտություններ են կատարում, ինչով հատկապես զբաղվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Մեր աղբյուրը նշում է, որ ամերիկյան կողմը տագնապած է Փաշինյանի ռեյտինգի անկման ցուցանիշներից և հատկապես անհանգիստ է, որ այդ անկման արդյունքում կարող են իրենց համար անկանխատեսելի զարգացումներ գրանցվել Հայաստանում, և իշխանության ղեկին կարող է հայտնվել անցանկալի անձ, ուստի քննարկում են ընդունելի տարբերակներ։ Մեր տեղեկություններով, ամերիկյան կողմի համար առավել ընդունելի տարբերակ է համարվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում