Նազիկ Ամիրյանի պաշտպան. Դատարանը ցույց տվեց, որ իր կայացրած որոշումներն են վերջնական, դա կլինի կամ չի լինի օրենքով
«Ամեն կերպ փորձում է արվում սահմանափակել պաշտպանության կողմի Քրեական դատավարության և այլ օրենքներով ընձեռված իրավունքների պաշտպանությունը, որով խախտվում է մեր պաշտպանյալի իրավունքը»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում ընթացող նիստում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը:
Նա նշեց, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործն անջատվել է, բայց պետք է նաև հաշվի առներ ու քններ միջնորդությունը, լսելի դարձնել պաշտպանական կողմի միջնորդությունը, որը կապված էր գործի վարույթները միացնելու հետ կապված:
«Դատարանն ուղղակիորեն հաշվի առավ, որ դա ընդամենը ոչ ժամանակին, ոչ տեղին արված միջնորդություն է, այս փուլում քննության ենթակա չէ»,- ասաց փաստաբանը:
Գ. Գրիգորյանը նախագահող դատավար Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Մ.Մարտիրոսյանը հայտարարեց, որ դատարանը որոշեց նախագահող դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունն ընդհանրապես չքննարկել:
«Այսօր դատարանն ավելի ցույց տվեց, որ պաշտպանական կողմ, ինչ կուզեք արեք, դատարանը ես եմ, իմ կայացրած որոշումներն են վերջնական, դա կլինի կամ չի լինի օրենքով»,- ասաց Գ.Գրիգորյանը:
Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր,ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Նազիկ Ամիրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
Հարակից հրապարակումներ`
- Նազիկ Ամիրյան. Նախագահող դատավորն ունի կողմնակալ վերաբերմունք իմ նկատմամբ
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
- Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
- Նազիկ Ամիրյան. Եկեք այդ հարցին չպատասխանեմ
- Նազիկ Ամիրյանի ծիրանի այգին այրվել է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան