Սոլեյմանիի հրաժեշտի արարողությանը 25 միլիոն մարդ է մասնակցել
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել Իրանի տարբեր քաղաքներում, մասնակցել է շուրջ 25 միլիոն մարդ, մնացած 80 միլիոն իրանցիները ցավակցություն են հայտնել: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին Fars գործակալությանն ասել է ԻՀՊԿ պաշտոնական ներկայացուցիչը:
Նա ընդգծել է, երբ Սոլեյմանիի մարմինը հասցրել են երկիր, հրաժեշտի արարողություն կայացել է հինգ քաղաքում՝ Թեհրան, Ահվազ, Ղոմ, Մաշհադ, Քերման:
Հունվարի 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել են ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, իրանական ամենաառանցքային զորահրամանատարներից, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ով պատասխանատու էր տարածաշրջանում իրանական ռազմական դիրքերի ամրապնդման, հատուկ գործողությունների համար, ինչպես նաև Իրաքում ազդեցիկ ժողովրդական աշխարհազորի՝ «Ալ-Հաշդ ալ-Շաաբիի» ու լիբանանյան «Հիզբալլահի» կարևոր հրամանատարներ։ Օդային հարձակման հրամանը տրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում վերջին հրաժեշտն են տալիս գեներալ Սոլեյմանին
- Գեներալ Սոլեյմանիի սպանության խորհրդանշական կողմը
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը