«Օսկարի» հավակնորդները
Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն առաջադրվել է ամենաշատ՝ 11 անվանակարգում: 10 անվանակարգում առաջադրվել է Սեմ Մենդեսի «1917», Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում», Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմերը: Վեց անվանակարգում առաջադրվել է Գրետա Գերվիգի «Փոքրիկ կանայք», Նոա Բաումբակի «Ամուսանական պատմություն», Պոն Ջուն Հոյի «Մակաբույծները», Թաիկա Վայթիթիի «Ջոջո նապաստակը» ֆիլմերը:
«Լավագույն կինոնկար» անվանակարգում առաջադրվել են՝
«Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» (ռեժիսոր՝ Ջեյմս Մենգոլդ)
«Իռլանդացին» (ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե)
«Ջոջո նապաստակը» (ռեժիսոր՝ Թաիկա Վայթիթի)
«Ջոկեր» (ռեժիսոր՝Թոդ Ֆիլիպս )
«Փոքրիկ կանայք» (ռեժիսոր՝ Գրետա Գերվիգ)
«Ամուսնական պատմություն» (ռեժիսոր՝ Նոա Բաումբակ)
«1917» (ռեժիսոր՝ Սեմ Մենդես)
«Մի անգամ Հոլիվուդում» (ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինո)
«Մակաբույծներ» (ռեժիսոր՝ Պոն Ջուն Հո)
Առաջին պլանի դերասան
Անտոնիո Բանդերաս («Ցավ ու փառք»)
Լեոնարդո ԴիԿապրիո («Մի անգամ Հոլիվուդում»)
Ադամ Դրայվեր («Ամուսնական պատմություն»)
Հոակին Ֆենիքս («Ջոկեր»)
Ջոնաթան Փրայս («Երկու Պապերը»)
Առաջին պլանի դերասանուհի
Սինթիա Էրիվո («Հարրիեթ»)
Սքարլեթ Յոհանսոն («Ամուսնական պատմություն«)
Սիրշա Ռոնան («Փոքրիկ կանայք»)
Շարլիզ Թերոն («Սկանդալ»)
Ռենե Զելվեգեր («Ջուդի»)
Լավագույն ռեժիսուրա՝
«Իռլանդացին»
«Ջոկեր»
«1917»
«Մի անգամ Հոլիվուդում»
«Մակաբույծներ»
Անիմացիոն ֆիլմ
«Ինչպես վարժեցնել վիշապին»
«Ես կորցրել եմ իմ մարմինը»
«Կլաուս»
«Կորած օղակ»
«Խաղալիքների պատմություն 4»
«Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար»
«Կորպուս Կրիստի» (Լեհաստան)
«Հանիլենդ» (Հյուսիսային Մակեդոնիա)
«Մերժվածները» (Ֆրանսիա)
«Ցավ և փառք» (Իսպանիա)
«Մակաբույծներ» (Հարավային Կորեա)
«Օսկարի» բոլոր հավակնորդների ցանկն՝ այստեղ:
«Օսկար» մրցանակաբշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան