Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները
Օլիմպավանում համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Հայաստանի և Բուլղարիայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները։Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:
Բուլղարացի ըմբիշները հաճախ են այցելում Հայաստան։ Դա պայմանավորված է այդ երկրի թիմի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի հետ։ Թիմերի ներկայացուցիչները նաև միմյանց հետ փորձնական գոտեմարտեր են անցկացնում։
Մեր մարզիկներ Ռուդիկ Մկրտչյանը /55 կգ/, Գեւորգ Ղարիբյանը /60 կգ/, Սլավիկ Գալստյանը /67 կգ/, Մալխաս Ամոյանը /72 կգ/, Կարապետ Չալյանը /77 կգ/, Ռոբերտ Ղարիբյանը /82 կգ/, Մաքսիմ Մանուկյանը /87 կգ/, Արթուր Ալեքսանյանը, Արթուր Շահինյանը / երկուսն էլ ՝97 կգ/ և գերծանրքաշային Դավիթ Օվասափյանը պետք է հանդես գան Ֆրանսիայի Նիս քաղաքում հունվարի 18-19 –ը կայանալիք միջազգային մրցաշարում։