Armenia Airways-ն ԻԻՀ-ից երաշխիքներ է ստացել ու այսօրվանից վերսկսում է Երևան-Թեհրան չվերթները
Armenia Airways-ն այսօրվանից՝ հունվարի 14-ից, վերսկսում է Երևան-Թեհրան չվերթները։ Այս մասին ասվում է ավիաընկերության ֆեյսբուքյան էջում։
«Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ, մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոնշյալը Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները հունվարի 14-ից»,-ասվում է հայտարարության մեջ։
Նշենք, որ ՀՀ Քաղավիացիան հայտարարություն էր տարածել, որում ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններին խորհուրդ էր տրվում դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը։
Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ էլ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հայտարարեց, որ նման հայտարարություն չէին անի, եթե որևէ վտանգ չլիներ։
Հարակից հրապարակումներ`
- Քաղավիացիայի կոմիտեի նախագահ. Նման հայտարարություն չէինք անի, եթե որևէ վտանգ չլիներ
- ՀՀ Քաղավիացիան ավիաընկերություններին խորհուրդ է տալիս շրջանցել Իրանի և Իրաքի օդային տարածքները