Հայաստանցի աշակերտները Ալմաթից վերադառնում են 18 մեդալներով
Հունվարի 8-14 Ղազախստանի Ալմաթի քաղաքում 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադան էր։ Երևանի ֆիզմաթ դպրոցի և Քվանտ վարժարանի աշակերտները մաթեմատիկա , ինֆորմատիկա և ֆիզիկա առարկաներից միահամուռ ուժերով շահեցին 1ոսկե 7արծաթե և 10 բրոնզե մեդալներ։
Ոսկե մեդալը ինֆորմատիկայից շահել է Քվանտ վարժարանի 11-րդ դասարանցի Ալեքս Աբելյանը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։
Արծաթե մեդալներ են շահել Ռուբեն Համբարձումյանը, Լորետա Արզումանյան, Կարեն Բաղդասարյանը,Եվա Հունանյանը, Կարեն Մոսոյան, Սամվել Անդրեասյան, Էմիլ Կոստանյան:
Բրոնզե մեդալներ են շահել Տիգրան Չթչյանը, Վաչագան Դիլանյանը, Էլեն Պետիկյանը, Էրիկ Բաբասյանը, Վահրամ Ասատրյանը, Դավիթ Կիրակոսյանը, Դավիթ Գյուլամիրյանը, Նորայր Գևորգյանը, Դավիթ Մարգարյանը և Ռոբերտ Քոչարյանը:
«Առաջին անգամ թիմերի կազմերում ընդգրկվել են 3 աղջիկներ ու շատ ուրախ եմ, որ երեքն էլ արժանացել են մրցանակների:
Շնորհավոր բոլոր մասնակիցներին և մրցանակակիրներին»,-գրել է Գոգյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան