Տաշքենդում սպանվել է դիզայներ և խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանը
Տաշքենդում սպանվել է հայտնի դիզայներ և խորեոգրաֆ Նարիման Գրիգորյանը: uz.sputniknews.ru-ի հաղորդմամբ, տեղեկատվությունը հաստատել է աղբյուրը: Նախնական տվյալներով, սպանությունը տեղի է ունեցել անցած գիշեր Ուզբեկստանի մայրաքաղաքի Յաշնաբադի շրջանում։ Միջադեպի այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։
Նարիման Գրիգորյանը 2015-ին արժանացել է «Տարվա առաջխաղացում» և 2017-ին «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» կոչումներին, մասնակցել է Fashion Week-ի և միջազգային ցուցադրությունների, նաև մրցույթների ու փառատոների: Նա համանուն ապրանքանիշի հիմնադիրն է։ 2018-ին բացել է հարսանեկան զգեստների իր ցանցն ու «bride by NG» սալոնը: