Իրանցի լրագրողներն ազատվում են աշխատանքից՝ ներողություն խնդրելով «13 տարվա ստի» համար
Առնվազն երկու իրանցի լրագրող, որոնք աշխատել են պետական տեղեկատվական ծառայությունում, ներողություն են խնդրել «13 տարվա ստերի համար» և հայտարարել են լրատվամիջոցից հեռանալու մասին: Այդ մասին հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ աշխատանքից ազատումը տեղի է ունեցել Թեհրանում բողոքի ցույցերի արդյունքում, որոնք պայմանավորված են Իրանում ուկրաինական ինքնաթիռի պատահական խոցման հետ:
Հրապարակման համաձայն՝ լրագրողներից մեկն աշխատանքից ազատվելուց առաջ Instagram-ում ներողություն է խնդրել, որը հետագայում ջնջվել է:
«Ինձ համար շատ դժվար էր հավատալ, որ մեր ժողովուրդը սպանվեց ... Ներեք ինձ՝ այն 13 տարվա համար, որ ես ստել եմ», - ասվում էր գրառման մեջ:
Մի շարք հեռուստահաղորդավարներ ևս հանդես են եկել նման հայտարարություններով: Ըստ լրագրողի, ով աշխատել է ավելի քան 21 տարի հեռուստատեսությունում, նա որոշել է հեռանալ և այլևս երբեք չաշխատել լրատվամիջոցներում:
Հիշեցնենք, որ Կիևում ուկրաինական Boeing ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Օդանավում գտնված բոլոր 176 մարդիկ զոհվեցին: Ավելի ուշ Իրանը հայտնեց, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից: