Բարձր դատարանը չեղարկել է Մուշարաֆի նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը
Լահորի Բարձր դատարանը ոչ սահմանադրական է համարել Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի գործը լսելու համար հատուկ կոլեգիայի ստեղծումը և չեղարկել է կոլեգիայի կողմից կայացված մահվան դատավճիռը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Դեկտեմբերի 17-ին Պակիստանի Հատուկ դատարանը Մուշարաֆին, որն այժմ գտնվում Է Արաբական Միացյալ Էմիրություններում, մահապատժի էր դատապարտել պետական դավաճանության գործով:
Սակայն դրանից 10 օր անց Մուշարաֆը պետական դավաճանության գործով դատավճիռը բողոքարկել էր Լահորի Բարձր դատարանում, որն էլ չեղարկել է վերջինի նկատմամբ կայացված մահապատժի որոշումը:
76-ամյա քաղաքական գործչի նկատմամբ մեղադրանքները, որը նախագահի պաշտոնն զբաղեցրել Էր 2001-2008 թվականներին, կապված են 2007 թվականին նրա կողմից Սահմանադրության գործողության կասեցման և երկրում արտակարգ դրություն սահմանելու հետ:
Հարակից հրապարակումներ`
- Մահվան դատապարտված Պակիստանի նախկին առաջնորդ Մուշարաֆը դատավճիռը համարում է «անձնական վենդետա»
- Պակիստանի նախկին նախագահ Պերվեզ Մուշարաֆը մահվան է դատապարտվել դավաճանության գործով
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան