Հլը Բուժականից ծննդկանին հասցրեք Երևան, 8 ամիս կտևի ախր. Եղվարդի բնակիչ
Եղվարդում շարունակվում է բողոքի ակցիան՝ ընդդեմ քաղաքային հիվանդանոցի ծննդատան փակման։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության որոշմամբ, 2019 թվականի ընթացքում 150-ից պակաս ծնունդ ընդունած 9 ծննդատներ 2020 թվականի հունվարի 1-ից պետության կողմից չեն ֆինանսավորվում։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ Եղվարդի ծննդատունը սպասարկում է ավելի քան 18 գյուղի, և կան համայնքներ, որոնցից հատկապես ձմռան ամիսներին բարդ է Երևան հասնելը. «Հլը Բուժականից ծննդկանին հասցրեք Երևան, 8 ամիս կտևի ախր»։
«Երևանի ծննդատները փակեք, ոչ թե ստեղինը։ Էս աշխատողներին պիտի հերոսի կոչում տաք։ Էս ծննդատունը մարդիկ ատամներով պահել են, ժողովրդի կյանքն են փրկել, իսկ էսօր բերել փակում եք, որպես ինչ։ Կամ պետությունն ի՞նչ ա արել էս հիվանդանոցի համար, որ հիմա փակում ա։ Մի լումա չի տվել, բայց աշխատողները ատամներով պահել են։ Եկել փակում են, մարդկանց էլ շինում են գրծազուրկ»,- նշում են ակցիայի մասնակիցները։
Նրանց խոսքով, 15 հազար բնակիչ ունեցող համայնքի ծննդատունը փակելը անիմաստ է։
«Էգուց ինձ փող կտա՞ն, նստեմ տրանսպորտ, էթամ։ Էն էլ հո տրանսպորտ չունենք, ոնց որ մեռել թաղելուց լինենք Եղվարդից դուրս գալուց։ Կերան ժողովրդին, կերան։ Փաշինյանը չի՞ տեսնում, որ իր կողքը սաղ դավաճաններ են։ Սե՞նց եք ուզում 5 միլիոն շինել էս ժողովրդին, որտեղից»,- դժգոհում են եղվարդցիները։
Նաև նշում են, որ դեմոգրաֆիկ աճի մասին խոսելուց առաջ պետք է մարդկանց աշխատանքով ապահովեն, որպեսզի վերջիններս կարողանան երեխա պահել. «Տասը հոգու աշխատատեղ կա, աենք էդ տասին էլ հանեց, հետո»։
Համայնքի բնակիչները մեջբերում են վարչապետի խոսքը՝ փող ծախսելու տեղ ասեք, ապա ուղղություն տալիս՝ համեցեք Եղվարդի հիվանդանոց։
Եղվարդցիներին մտահոգում է նաև հանգամանքը, որ համայնքի բնակիչների մեծ մասը ծննդօգնություն պետք է ստանա Երևանի Հանրապետական հիվանդանոցում. «Թող տանեն Երևան, ծախեն սաղ երեխեքին։ Զակազ ունեն եղվարդցոց վրա»։
Հարակից հրապարակումներ`
- Ծնունդներն «ավելացնելու» համար փակում են ծննդատները
- Եղվարդցիները հիվանդանոցի տարածքում կհավաքվեն նաև վաղը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին