Խոստացել են, որ առավոտյան վարորդներին առանց հերթի կսպասարկեն. բողոքի ակցիա
Երևանի Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի մոտ վարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Վարորդներն արդեն մի քանի օր է, ինչ սպասում են իրենց հերթին:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պահանջում են վարորդներից տարածքից հանել ավտոմեքենաները, ինչին վարորդները դեմ են։
«Մենք հերթ կանգնած «ճարպիկները» գալիս են առանց հերթ մտնում են, մենք էլ սենց կանգնած մնում ենք: Սարի թաղի կալցեվոյից երեք օր է առաջ չենք գալիս,առավոտվա ժամը 7.30-ից ստեղ ենք , խնդրում ենք հարցին լուծում տվեք»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ հավելեց. «Մեր բողոքը կայանում է նրանում, որ եթե կար որևէ կարգավորման ձև կամ չպետք է լինի երկրորդ շարք կանգնելու ձև, ապա կարգավորեն հերթերը: Ոչ թե գան ասեն, եթե երկրորդ շարքից չհանես կգանք մեքենան կտանենք տուգանային: Այսօր երրորդ օրն է հերթի մեջ եմ:Խնդրում ենք հարցին տալ լուծում»:
Ոստիկանության ներկայացուցիչը հանդիպելով ակցիայի ներկայացուցիչների հետ, խոստացել է, որ առավոտյան վարորդներին առանց հերթի կսպասարկեն:
Երկրորդ երթևեկության գոտում կայանած ավտոմեքենաները բացեցին ճանապարհը ՝ պայմանով, որ իրենց խնդրին վաղ առավոտյան լուծում է տրվելու: Նման պայմանավորվածություն ձեռք բերեցին ոստիկանության ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից ավտոներկրողները ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա են իրանակացնում։ Նրանք պահանջում են, որպեսզի թույլ տրվի աջ ղեկով մեքենաները ներկրել Հայաստան և վերասարքավորել:
Առաջացած խնդրի պատճառը, ըստ ավտոներկրողների, բրոքերների պակասն է։
«Ես ամսի 26-ին աջ մեքենաներ եմ բերել, բայց բրոքեր չի եղել, որ հայտարարագրի։ Իսկ ամսի 31-ին ասել են, որ Երևանի բրոքերներն են անում, բայց հերթը մեծ է, չեն հասցնում։ Մի հոգի չի, 10-ը չի, մարդիկ մնացել են տուպիկի առաջ»։
Ավտոներկրողները դժգոհում են նաև, որ մաքսատունը արդյունավետ չի աշխատում, մեքենաները բեռնաթափող կազմակերպության աշխատանքի հետևանքով մեքենաները վնասվում են:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ-որ ղեկավարնե՞ր կան, որ չեն ուզում երկիրը զարգանա. ավտոներկրող
- ՊԵԿ. Հնարավորություն է ստեղծվում ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ
- Կառավարությունը նորից թույլ տվեց ներկրել աջ ղեկով մեքենաներ, բայց որոշակի պայմաններով
- ՊԵԿ-ը՝ մինչև դեկտեմբերի 31-ը ձեռք բերված աջ ղեկով մեքենաների ներմուծման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան