ԱՄՆ-ը նշել է Իրանի պատժամիջոցները հանելու պայմանները
Վաշինգտոնը չի պատրաստվում վերացնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ՝ մինչև Թեհրանը կսկսի բանակցությունները: Այս մասին Axios-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը: Այս մասին գրում է RBC-ն։
«Թրամփի վարչակազմը հասկացրել է, որ երբեք չի վերացնի պատժամիջոցները՝ մինչև բանակցությունների սկիզբը», - ասել է խորհրդականը:
Ըստ Օ'Բրայենի, Թեհրանը նախևառաջ պետք է հրաժարվի ինչ-որ բանից, որպեսզի ստանա «արտոնություններ մեզ հետ բանակցելու համար»: Նա հավելել է, որ ԱՄՆ-ին պետք չեն այդ բանակցությունները:
Միևնույն ժամանակ, նախագահի խորհրդականը կարծում է, որ չնայած Թեհրանի հայտարարություններին, Իրանի իշխանությունները շուտով նստելու են բանակցությունների սեղանի շուրջ: Ըստ Օ'Բրայենի, շարունակվող բողոքի ցույցերը նրանց ստիպելու են դա անել:
Ի պատասխան սրան՝ Թրամփը թվիթերում գրել է, որ իրեն չի հետաքրքրում՝ Իրանը բանակցելու է, թե ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին