Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
Նախօրեին Բրիտանիայում «Մեգզիթի» հարցով կայացած արտահերթ հանդիպումից հետո թագուհի Եղիսաբեթ 2-րդը հայտարարել է, որ աջակցում է թոռան՝ արքայազն Հարիի, և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշմանը՝ հեռանալ Բրիտանիայի թագավորական ընտանիքից և նոր կյանք սկսել Մեծ Բրիտանիայում և Կանադայում: Այս մասին գրում է euronews-ը։
Հրապարակված հայտարարության մեջ նա ասում է, որ արքայական ընտանիքը «կառուցողական քննարկումներ» է ունեցել Սասեքսի դուքսի և դքսուհու ապագայի վերաբերյալ և «ամբողջովին սատարում է» նրանց՝ որպես երիտասարդ ընտանիք, նոր կյանք ստեղծելու ցանկությանը:
«Չնայած մենք կգերադասեինք, որ նրանք մնային թագավորական ընտանիքի լիարժեք անդամներ, մենք հարգում և հասկանում ենք նրանց ցանկությունը՝ ապրել ավելի շատ անկախ յանքով՝ որպես ընտանիք՝ միաժամանակ մնալով իմ ընտանիքի արժեքավոր մասը», - ասվում է հայտարարության մեջ:
«Հարրին և Մեգանը հասկացրել են, որ նրանք չեն ցանկանում իրենց նոր կյանքում հենվել պետական միջոցների վրա: Հետևաբար համաձայնեցված է, որ կլինի անցումային շրջան, որի ընթացքում նրանք ժամանակ կանցկացնեն Կանադայում և Մեծ Բրիտանիայում:
Սրանք իմ ընտանիքի համար բարդ գործեր են, որոնք պետք է լուծվեն, և դեռևս անելիքներ կան, բայց ես խնդրել եմ, որ վերջնական որոշումներ կայացվեն առաջիկա օրերին»,-ասվում է թագուհու հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարեցին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան