Հունվարի 29-ին Եվրախորհրդարանում տեղի կունենա Բրեքսիթի քվեարկություն
Հունվարի 29-ին Բրյուսելում կայանալիք լիագումար նիստում Եվրախորհրդարանը քվեարկություն կանցկացնի Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ։ Այս մասին, ինչպես գրում է euobserver-ը, ասել է խորհրդարանի խոսնակը:
Քվեարկությունը կլինի վերջին իրավական խոչընդոտը` Բրեքսիթի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ:
Ակնկալվում է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կհաստատեն համաձայնագիրը, և Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն հունվարի 31-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին