Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում մանկապիղծների ռեեստր ստեղծելու մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է մի օրենք, որով նախատեսվում է ստեղծել մանկապիղծների գրանցման ռեեստր։ Այս մասին, ինչպես գրում է «Իզվեստիան», ասվում է Գերագույն ռադայի կայքում։
Նշվում է, որ ռեեստրը լինելու է Ուկրաինայի արդարադատության նախարարությունում: Այն կօգտագործվի դատախազների և նախաքննության մարմինների ղեկավարների, դատախազների, քննիչների, ոստիկանության և հետաքննությունների պետական բյուրոյի լիազոր ներկայացուցիչների կողմից:
Օրենքով նախատեսված է նաև անչափահասների բռնաբարության համար քրեական պատասխանատվության խստացում: