Ամերիկահայ սցենարիստ Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկարի»
Ամերիկահայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանն առաջադրվել է «Օսկար» մրցանակի: Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում «Իռլանդացին» ֆիլմի համար: Այս մասին տեղեկանում ենք «Օսկար» մրցանակաբաշխության պաշտոնական կայքից:
Ֆիլմի ռեժիսորն է Մարտին Սկորսեզեն: «Իռլանդացին» ֆիլմը նկարահանվել է Netflix-ի պատվերով: «Իռլանդացի» ֆիլմն առաջադրված է ընդհանուր 10 անվանակարգում, նաև «Լավագույն կինոնկար», «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում: Գլխավոր դերակատարներն են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Բոբբի Կանավելեն։ Ֆիլմը նկարահանված է իրական դեպքերի հիման վրա:
«Օսկար» մրցանակաբշխությունը կայանալու է 2020 թվականի փետրվարի 9-ին։
Սթիվեն Զաիլյանը ծնվել է Ֆրեզնոյում 1953 թվականին: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլյանը, եղել է ռադիո լրագրող: Մեծացել է Հայոց ցեղասպանության մասին պատմությունների ներքո: Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) և այլ ֆիլմերի սցենարների
Արժանացել է «Օսկար»,«Ոսկե Գլոբուս» և «Բաֆտա» մրցանակների՝ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի իր սցենարի համար և առաջադրվել է «Արթնացումներ», «Նյու Յորքի ավազակախմբերը» և «Մարդ, ով փոխեց ամեն ինչ» ֆիլմերի համար։
Հարակից հրապարակումներ`
- «Օսկարի» հավակնորդները
- «Իռլանդացին» հնարավոր է լինի Սկորսեզեի վեջին ֆիլմը
- Սկորսեզեն բացատրել է, թե ինչպես է ճիշտ դիտել «Իռլանդացի» ֆիլմը
- Սկորսեզեի «Իռլանդացին» չի հայտնվի կինոփառատոններում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը