Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը գործարկում են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ վեճերի լուծման մեխանիզմը
Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Ֆրանսիան Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակներում իրանական միջուկային ծրագրի համար նախաձեռնում են վեճերի լուծման մեխանիզմ։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպական երեք երկրների արտգործնախարարների համատեղ հայտարա8ությունը։
«Հաշվի առնելով Իրանի գործողությունները՝ մենք այլընտրանք չենք տեսնում, քան պաշտոնապես հայտնել մեր անհանգստությունը, որ Իրանը չի կատարում JCPOA-ի ներքո ստանձնած իր պարտավորությունները, և այդ հարցը հղում ենք վեճերի լուծման հանձնաժողովին՝ ելնելով JCPOA-ի 36-րդ հոդվածով»,- նշված է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան ու Ռուսաստանը ցանկանում են պահպանել Իրանի միջուկային գործարքը
- Չինաստանը կոչ է անում պահպանել Իրանի միջուկային միջազգային գործարքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան