Մանվել Գրիգորյանի պաշտպան. Հիմա աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը, ով ամիսներ շարունակ բուժում է ստանում «Նաիրի» բժշկական կենտրոնում, այսօր առավոտյան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:
«Առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, անգամ գիտակցության կորուստ է եղել, շտապ միջոցներ են ձեռնարկում: Հիմա, ըստ էության, աշխատում են, որպեսզի, այսպես ասած, չմահանա: Թե այդ դեղերի ազդեցությունը հետո ինչ հետևանքներ կառաջացնի այլ օրգանների վրա, այլ խնդիր է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նրա խոսքով, ցավալին այն է, երբ պաշտպանները ժամանակին բարձրաձայնում էին՝ հղում անելով բժիշկների համապատասխան էպիկրիզներին, որ հիվանդությունների վատթարացում է գնում հենց հիվանդանոցային պայմաններում, անձը պետք է բուժումը ստանա Հայաստանի սահմաններից դուրս, բոլորն անտեսում էին դա:
«Ավելին, նման հիվանդություններով անձին պահել կալանքի տակ և կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունները մերժել, ուղղակի անթույլատրելի է: Գրիգորյանի գործը նաև ՄԻԵԴ տիրույթում է գտնվում խոշտանգման փաստի և անօրինական կալանքի հիմքով, և նման պայմաններում ասել, որ արդարադատություն է իրականացվում, կարծում եմ, նոր Հայաստանի համար հարիր չէ»,- ասաց պաշտպանը:
Լ. Բաղդասարյանը հայտնեց, որ Մ. Գրիգորյանի գործով առաջիկա դատական նիստը նշանակված է հունվարի 21-ին: Հարցին՝ պաշտպանները կրկին Մ. Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես կգա՞ն, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ մենք արդեն չպետք է միջնորդություն ներկայացնեք, դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործառույթներն իրականացնի: Եթե թվում են, որ պետք է վաղը, մյուս օրը մեղադրեն ինչ-որ բժշկի, դա չի լինելու, գործը գտնվում է դատարանի տիրույթում, Հայաստանը պոզիտիվ պարտավորություն ունի բխող բոլոր իրավական հետևանքներով»:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։ Մ.Գրիգորյանը կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Պաշտպանները մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններ, սակայն մերժվել են։
Հարակից հրապարակումներ`
- Մանվել Գրիգորյանին չեն կարողացել տեղափոխել դատարան
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Դատարանը խախտում է հավասարության սկզբունքը
- Դատախազ. Պաշտպանի՝ «բոյկոտում ենք»-ից հետո Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը սկսում է վատանալ
- Պաշտպան. Այնպիսի տպավորություն է, որ ձևավորվել է մի խումբ, որն ամեն ինչ անում է Մանվել Գրիգորյանը մնա կալանքի տակ
- Նազիկ Ամիրյանի դատական գործն առանձնացվեց Մանվել Գրիգորյանի գործից
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է առանձնացնեն մի կարած քր.գործ, որն ուղղակի փոխշաղկապված է
- Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց
- Մանվել Գրիգորյանը ներկայացավ դատական նիստին
- Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող ընկերության բաժնետոմսերը հանձնել է դատարանի դեպոզիտ հաշվին
- Մանվել Գրիգորյանի պաշտպան. Սա պետք է դատարանի համար լուրջ ազդակ լինի
- Բժշկական եզրակացություն. Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակով կարող է մասնակցել դատական նիստերին
- Փաստաբան. Այնպես են անում, որ Մանվել Գրիգորյանը լավագույն հիվանդանոցում դանդաղ մահանա