Օլիմպիական մեդալակիր իրանուհին լքել է երկիրը
Իրանցի մարզուհի Քիմիա Ալիզադեն լքել է իր երկիրը: Չորս տարի առաջ նա բրոնզե մեդալի է արժանացել Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում թաեքվոնդո մարզաձևում ՝ դառնալով Իրանում միակ օլիմպիական մեդալակիրը:
Եվրանյուզի հաղորդմամբ, իր այդ որոշման մասին 21-ամյա Ալիզադեն հայտնել է սոցիալական ցանցի միջոցով՝ «համարելով իրեն Իրանում միլիոնավոր ճնշված կանանցից մեկը»: Նա վրդովմունք է հայտնել, որ իրեն ողջ կյանքում ասել են՝ ինչ անել, ինչ խոսել, ինչպես հագնվել:
ԶԼՄ-ների տվյալներով, նա մտադիր է հաստատվել Նիդերլանդներում, իսկ առաջիկայում պատրաստվում է մասնակցել Օլիմպիական խաղերին, որոնք կայանալու են այս տարի Տոկիոյում արդեն ոչ իրանական դրոշի ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա