Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Լոնդոնում կայանալիք համերգը կցուցադրվի այսօր
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ այսօր ելույթ է ունենալու Լոնդոնի Բարբիկան կենտրոնում։ Այս մասին հայտնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի հանրային կապերի բաժինը:
Ծրագրում ներկայացվելու է Ջոն Տեր-Թադևոսյանի Երկրորդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։ Աշխարհահռչակ ջութակահար‚ «Գրեմիի» դափնեկիր Մաքսիմ Վենգերովը նվագախմբի հետ կկատարի Մաքս Բրուխի Ջութակի առաջին կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհին»։ Կհնչեն նաև այլ հեղինակների ստեղծագործություններ։
Լոնդոնի Բարբիկան կենտրոնում կայանալիք համերգը այսօր՝ ժամը 23.30‚ ուղիղ հեռարձակմամբ կարող եք դիտել Հայաստանի հանրային հեռուստատեսության Facebook-ի և Youtube-ի էջերում :
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը