Թուրքիայի ներխուժումը Լիբիա կերկարաձգի հակամարտությունը. վերլուծաբան
Լիբիայում հակամարտությունը շարունակվում է։ Այս երկրի երկու հակամարտող ուժերը, որոնցից յուրաքանչյուրն ունի զորքեր և արտերկրյա աջակցություն, համաձայնության չեկան: Երկրի արևելքը հրամանատար Քալիֆա Հաֆթարի ձեռքում է, որը վիճարկում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված վարչապետ Ֆայեզ Սարաջի իշխանությունը: Մոսկվայում անցած բանակցություններն ապարդյուն ավարտվեցին, կողմերից և ոչ մեկը փոխզիջման պատրաստ չէ:Այս մասին գրու մ է Ամերիկայի Ձայնը։
Ստեղծված իրավիճակում Սարաջի աջակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, ըստ որի ինքը նախատեսում է զորք մտցնել Լիբիա, կարող է միայն բարդացնել իրավիճակը, համոզված են վերլուծաբանները:
«Թուրքիան ցանկանում է կանխել Հաֆթարի հաղթական երթը, ում հաղթանակը նշանակում է Եգիպտոսի, Էմիրությունների, Սաուդների հաղթանակը՝ երկրներ, որոնց հետ Անկարան արդեն իսկ բարդ հարաբերություններ ունի», - Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Կլաուդիա Գազզինիի խոսքով, Անկարայի հիմնական նպատակը Միջերկրական ծովն է.
«Թուրքիան փորձում է կանխել իրենց տարածքով Եվրոպային բնական գազ մատակարարելու Եգիպտոսի, Իսրայելի, Կիպրոսի և Հունաստանի փորձերը»,-ասում է Գազզինին։
Հաֆթարին աջակցող ուժերն Լիբիա զորք ուղարկելու Թուրքիայի որոշումն արդեն իսկ «բռնազավթում» են որակել: Վերլուծաբանի կարծիքով, Թուրքիայի ներխուժումը միայն նվազեցնելու է Լիբիայում խաղաղության հաստատման հեռանկարը.
«Աջակցելով Տրիպոլիեից գործող կառավարությանը՝ Թուրքիան դրդում է նրանց ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել եւ հրաժարվել որեւէ փոխզիջման գնալուց»,-ասում է Գազզինին։
Մոսկվայում ձախողված բանակցություններից հետո երեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չի հրաժարվելու Լիբիա զորք ուղարկելու ծրագրից.
«Եթե լեգիտիմ կառավարության և մեր լիբիացի եղբայրների դեմ գրոհը շարունակվի, մենք զերծ չենք մնալու Հաֆթարին արժանի դաս տալու իրավունքից»,-ասել էր Էրդողանը։
Լիբիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է անցկացնել հունվարի երկրորդ կեսին Բեռլինում:
Հարակից հրապարակումներ`
- Հաֆթարի դիրքորոշումը ցույց տվեց, թե ով է պատերազմ ցանկանում, իսկ ով` խաղաղություն.Չավուշօղլու
- Հաֆթարը հրաժարվել է ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը
- Հաֆթարը ժամանել է Մոսկվա՝ բանակցելու Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաջի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան