Իսպանիայի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով կա զոհ և վիրավորներ
Իսպանիայի Տարագոնա նահանգի (Կատալոնիայի ինքնավար համայնք) նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 8-ի։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ տուժածներից երկուսը ստացել են լուրջ այրվածքներ և գտնվում են ծանր վիճակում, մեկի վիճակը գնահատվում է միջին ծանրության, հինգը ստացել են թեթև վնասվածքներ, տեղեկացրել են անհետաձգելի բժշկական ծառայությունից։
Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին մեկ զոհվածի, մեկ անհայտ կորածի և վեց տուժածի մասին:
Ըստ աղբյուրի՝ երեքշաբթի երեկոյան հզոր պայթյուն է տեղի ունեցել Իսպանիայի Տարագոննա մարզի IQOXE նավթաքիմիական գործարանում (գործարանը արտադրում է էթիլեն օքսիդ, գլիկոլներ): IQOXE- ը Իսպանիայում էթիլեն օքսիդի միակ արտադրողն է, արտադրությունը տարեկան կազմում է 140 հազար տոննա: Գործարանում աշխատում է 120 մարդ:
Breaking: Multiple injuries reported after an explosion at a chemical factory in Tarragona, Spain. pic.twitter.com/ImEfaETQxq
— PM Breaking News (@PMBreakingNews) 14 января 2020 г.