Իրանի նախագահը հրապարակավ ներողություն է խնդրում` ինքնաթիռի խոցումն անմիջապես չխոստովանելու համար
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հրապարակավ ներողություն է խնդրում, որ երկիրն անմիջապես չխոստովանեց Թեհրանում ուկրաինական ինքնաթիռը խոցելու փաստը։ Այս մասին գրում է gazeta-ն:
Ռոուհանին ներողություն է խնդրել և ասել, որ Իրանի զինված ուժերը պատահաբար են խոցել ինքնաթիռը:
«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման և մեր տոնայնության համար», - ասել է Ռոհանին:
Հիշեցնենք, որ Թեհրանում ուկրաինական Boeing ինքնաթիռը խոցվեց հունվարի 8-ին՝ օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվեցին: Ավելի ուշ Իրանը ընդունեց, որ ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից:
Ինքնաթիռի խոցման գործում ներգրավված անձինք են ձերբակալվել։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև ուկրաինական բոինգի խոցումը տեսանկարահանած անձը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում ձերբակալվել է ուկրաինական բոինգի խոցումը տեսանկարահանած անձը
- Հասան Ռոհանի. Թեհրանում ինքնաթիռի խոցումն «աններելի սխալ է»
- Իրանը ցավում է, որ խոցել է ուկրաինական ինքնաթիռը. Ռոհանի