Հասարակություն 13:37 15/01/2020 Հայաստան

Դեգրադացիա

2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցեց ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընդամենը 48 տոկոսը։ Իսկ 1 332 035 մարդ ընտրեց ոչ մի պատասխանատվություն չենթադրող դիտորդի կարգավիճակը։ Հետաքրքիր է, ինչպե՞ս կվարվի այդ 52 տոկոսը, եթե այսօր նոր ընտրություններ լինեն․կողմնորոշվե՞լ են արդյոք, թե՞ դարձյալ անտարբեր կմնան։ Ցանկացած դիրքորոշում՝ դեմ կամ կողմ, անհամեմատ նախընտրելի է անտաբերությունից, որովհետև այդ դեպքում գոնե կիմանանք, թե իրականում բնակչության քանի տոկոսի սրտով է այսօրվա դեգրադացիան։ Իսկ որ դեգրադացիան է մեր հասարակության այսօրվա դեմքը՝ կասկածի տեղ չկա։

Ընդամենը մի քանի օրինակ բերենք․
- Քաղաքական դիսկուրսում դեմագոգիկ ճամարտակությունը փոխարինել է գրագետ, հավասարակշռված և բանիմաց խոսքին։ Հայհոյախոսությունը և հայհոյագրությունը դարձել են միջանձնային հաղորդակցման ընդունված ձև։
- Պետականաշինական հստակ ծրագրերի տեղը զբաղեցրել են են ցածրակարգ PR ակցիաները։ Օդից վերցված վիճակագրական տվյալներով փորձ է արվում ստեղծել տնտեսական աճի պատրանք։ Մի քանի վերնախավային ընտանիքների թռիչքաձև բարգավաճումը ներկայացվում է որպես հանրության լավ ապրելու չափանիշ։
- Ազգային կարևորագույն խնդիրներ կարգավորող երեք ոլորտները ՝ կրթություն, առողջապահություն և սոցիալական, հանձնված են սորոսական նախարարների, ովքեր հետևողականորեն պայքարում են հենց ազգայինի դեմ։ Այս օրերին ծննդատներ փակելուն նախորդել են գիշերօթիկներ, մանկատներ ու ծերանոց փակելը, հայագիտական առարկաների ոչ պարտադիր դասավանդման նախագիծն ու եկեղեցու պատմության առարկան դպրոցական ծրագրերից հանելը, գարդասիլի պատվաստումները և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ այս նախարարներն իրենց գործունեությամբ կոչված են նպաստելու «Հայաստանն առանց հայերի» հավերժական ծրագրի իրագործմանը։
- Արդարադատության ոլորտում դեգրադացիան հասել է այն աստիճանի, որ երկրի ղեկավարի կոչով դատարանների դռներ են շրջափակվում, իսկ ՍԴ դատավորներից ազատվելու համար խտրականություն չեն դրվում անգամ ամենից անբարոյական միջոցների մեջ։ Նման երևույթների առկայության դեպքում օրենք-օրինականությունից խոսելը մանկամտություն է։
- Կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումներով թափանցիկություն «խաղալու» ֆոնին՝ մեկ էլ հանկարծ բացահայտվում են, մեղմ ասած, տարակուսելի որոշումներ, ինչպես օրինակ նախարարների աշխատավարձերի կրկնակի բարձրացումը։

Իսկ երեկ համացանցում տարածվեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կողմից Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող 18 կազմակերպություններ համարվել են «բարեգործական»՝ ազատվելով մի շարք հարկերից: Այդ երբվանի՞ց է պետականքանդությունը բարեգործություն դիտվում։ Եվ վերջապես պարզենք մի հարց՝ իրականում ո՞վ է Սորոսը մեր երկրում, որ իր սարդոստայնում է պահում կառավարության մի մասին։ Կարելի է շարունակել, բայց ավարտենք մի երևույթով, որը երկար ժամանակ կաշկանդում էր վարչապետի ընդդիմախոսներին՝ չխախտելու համար նորմալ քաղաքական փոխհարաբերություններում ուրիշի ընտանիքին չդիպչելու տաբուն։ Բայցևայնպես, փաստն այն է, որ ներկայումս դա էլ խախտվեց հենց Փաշինյանի մատուցմամբ։

Հայաստանի նախորդ երեք նախագահներին (նաև գործող չորրորդին) տարբեր կերպ վերաբերվելով հանդերձ, պետք է փաստել, որ հասարակությունը նրանց զավակներից որևէ մեկի դատապարտելի արարքների ականատեսը չի եղել: Ինչպես նաև նշված ղեկավարները ստիպված չեն եղել բացատրություններ կամ արդարացումներ տալ իրենց տիկնանց հանրային գործունեության կապակցությամբ: Անշուշտ, մի կողմ ենք դնում այն հանգամանքը, որ նրանց բաժին է հասնում բոլոր մարդկանց ուղեկցող բամբասանք-բանսարկությունների և թշնամական զրպարտությունների ավելի մեծ չափաբաժին:

Իսկ ՀՀ վարչապետի ընտանիքի անդամներն այսօր չափազանց հաճախ են ուշադրության կենտրոնում հայտնվում իրենց անհասկանալի ակտիվության պատճառով։ Արվում է դա ընտանիքի հոր գիտությա՞մբ, թե ինքնագլուխ , անկեղծ ասած, այնքան էլ կարևոր չէ։ Միևնույն է, երկու դեպքում էլ բնավ շահեկան վիճակում չէ վարչապետը․ որովհետև ստացվում է, որ կամ ինքն է գիտակցաբար «մարտի նետում» իր ընտանիքի կինարմատներին, կամ էլ՝ ի զորու չէ կառավարել նրանց։

Ո՞ւր կհասնենք դեգրադացիայի, այսինքն՝ աստիճանական վատթարացման, դրական հատկանիշների կորստի այս տեմպերով․․․ Ե՞րբ կհասկանանք, որ իրար նկատմամբ թշնամանք ու ատելություն դրսևորելով՝ ջուր ենք լցնում սորոսանմանների ջրաղացին և հնարավորություն ենք տալիս նրանց՝ մեր ձեռքով քայքայել մեր պետությունը։

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}