Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է Իրանը
Ենթադրվում է, որ Թեհրանում Մեծ Բրտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը հեռացել է Իրանից: Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը:
«Ասում են՝ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հեռացել է Իրանից նախանական ծանուցումից հետո և համաձայն կանոնների»,- նշված է հեռուստառադիոընկերության հայտարարության մեջ:
Tasnim գործակալությունը նույնպես հայտնել է, որ Մաքերը լքել է Թեհրանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի կառավարությունը քննարկում է Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելու համար Ռ. Մաքերին միջազգային օրենքներին համապատասխան վտարելու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում