Վերազինում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիաննա Մխիթարյանը: Մրցույթին մասնակցել է երեք հոգի: Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։
Panorama.am-ը հետաքրքվեց Մարիաննա Մխիթարյանից, թե ի՞նչ ծրագրեր ունի թատրոնի հետ կապված, ո՞ր խնդիրներն է համարում առաջնային:
«Ես արդեն սկսել եմ աշխատանքները: Թատրոնի լուսային ու ձայնային սարքավորումները վատ վիճակում են գտնվում, սկսում ենք դրանց վերազինումը: Այդ սարքավորումները ձեռքբերելու ուղղությամբ մեր գործընկերների հետ համաձայնություն կա, արդեն թղթաբանական փուլն է»,- ասաց նա:
Մ. Մխիթարյանն ասաց, որ թատրոնի աթոռները «իրենից մեծ էին», դրանք ուղղակի վերանորոգել են, որպեսզի հանդիսատեսը կարողանա «հանգիստ նստել ու դիտել ներկայացումը»:
«Ոչ հարմար դիրքով նստելն ու ներկայացումը նայելը խանգարում և ազդում է տպավորությունների վրա»,- նշեց թատրոնի տնօրենը:
Մ. Մխիթարյանի խոսքով, արդեն սկսկել են թատրոնի փոքր դահլիճի ընդլայնման աշխատանքները:
Ինչ վերաբերում է ստեղծագործական ծրագրերին, նա նշեց, որ ավելի շատ թատրոնի գեղարվեստական ղեկավարի հետ համատեղ գործունեության հարց է: Մ. Մխիթարյանը հիշեցրեց, որ 2019 թ. հոկտեմբեր-դեկտեմներին ունեցել են 5 պրեմիերա: Փետրվարի 28-29-ին կկայանա թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի բեմադրած «Քաջ Նազար» ներկայացման առաջնախաղը:
«Իմ պատկերացմամբ, մեր թիրախային հանդիսատեսը շատ տարբեր է՝ տարբեր սերունդներ, տարբեր ցանկությունների տեր մարդիկ: Իմ նպատակներից է թատրոն բերել հայախոս այն երիտասարդ հանդիսատեսին, որը հետաքրքրված է տարբեր երկրների, տարբեր ազգությունների արվեստով, դարձնել իրենց համար ավելի հետաքրքիր, մատչելի, իրենց ռուսերներով ծանոթացնել տարբեր հեղինակների հետ»,- ասաց Մ.Մխիթարյանը:
Նրա խոսքով, հետաքրքիր լինելու համար պետք է լինել բազմերանգ, կյանքն արագ է զարգանում և պետք թատրոն բերել տարբեր շերտեր՝ թե հանդիսատեսի, թե դրամատուրգների:
Մարիաննա Մխիթարյանն ասաց, որ շարունակելու է ղեկավարել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը, որն այս տարի կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 3-ը:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական թատրոնը Ամանորին կներկայացնի «Բարի ախորժակ, վագր» ներկայացումը
- «Օնեգինը»՝ ռուսական թատրոնի բեմում
- Ստանիսլավսկու անվան թատրոնում ամեն ինչ ընթանում է իր հունով
- Տնօրենների մրցույթներ՝ Թումանյանի թանգարանում և Ստանիսլավսկու թատրոնում
- «Ռոմեո և Ջուլիետ»-ը՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում
- Կ․Ստանիսլավսկու անվան թատրոնում կկայանա «Ինքնասպանը» ներկայացման առաջնախաղը
- Ստանիսլավսկու անվան թատրոնում միաժամանակ երկու ներկայացում է պատրաստվում
- Ստանիսլավսկու անվան թատրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա