Կիևը 8,3 հազար դոլար է հատկացրել Թեհրանում ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին
Ուկրաինայի կառավարությունը 200 հազար գրիվեն (8,3 հազար դոլար) հատկացրեց Թեհրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին: Այս մասին, gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը։
Նա նաև նշել է, որ Կիևը իրավաբանական աջակցություն է ցուցաբերվելու ողբերգության զոհերի ընտանիքներին և ընկերներին:
Գոնչարուկը հավելել է, որ պետության պահուստային ֆոնդից միանգամյա նյութական օգնությունը զոհերի ընտանիքներին կտրամադրվի, քանի դեռ ընտանիքները չեն ստանա բոլոր ապահովագրական վճարները:
Հիշեցնենք, որ Կիև մեկնող ուկրաինական Boeing ինքնաթիռը կործանվել է հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդ զոհվեց: Ավելի ուշ իրանական զորքերը հայտնել էին, որ ինքնաթիռը սխալմամբ խփվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը հրապարակավ ներողություն է խնդրում` ինքնաթիռի խոցումն անմիջապես չխոստովանելու համար
- Իրանում ձերբակալվել է ուկրաինական բոինգի խոցումը տեսանկարահանած անձը