Ռենե Զելվեգերը ցանկանում է չորրորդ անգամ հանդես գալ Բրիջիթ Ջոնսի կերպարում
Ամերիկացի դերասանուհի Ռենե Զելվեգերը հայտարարել է, որ կցանկանար չորրորդ անգամ էլ էկրանին հայտնվեր լրագրող Բրիջիթ Ջոնսի կերպարում, որը նրան համաշխարհային ճանաչում է բերել և առաջադրվել էր «Օսկար» մրցանակի: kulturomania.ru-ի հաղորդմամբ, դերասանուհին խոստովանել է, որ շատ է սիրում իր հերոսին նրա ուրախ տրամադրության համար, և մեծ հաճույքով կնկարահանվեր ֆիլմի շարունակությունում:
«Հույս ունեմ Հելեն Ֆիլդինգը (Բրիջիթ Ջոնսի մասին վեպերի հեղինակ) կցանկանա, որ ևս մեկ ֆիլմ թողարկվի: Ես գիտեմ, որ նա գիրքը գրել է, դրա համար ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Զելվեգերը:
«Բրիջիտ Ջոնսի օրագիրը» ֆիլմը էկրան է բարձրացել 2001 թվականին և ունեցել է կոմերցիոն մեծ հաջողություն: Այնուհետև ֆիլմի ևս երկու մաս է նկարահանվել՝ «Բրիջիտ Ջոնս: Բանականության եզրին» (2004 թ.) և «Բրիջիտ Ջոնս-3» (2016 թ.):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա