Ռուբեն Մելիքյան. Բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ
«Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ»,-ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակած լուսանկարին ու գրառմանը։
Հիշեցնենք, որ վարչապետ նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել է. «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են :)»։
Մելիքյանն ընդգծում է. «Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։
Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»։