Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Նախագահի՝ Դաշնային ժողովին ուղղված հաղորդագրությունից հետո, հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս:
Այս մասին գրում է ria.ru-ն։
Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ՝ միասին աշխատելու համար, «չնայած որ ամեն ինչ չի մշակվել»:
Հրաժարականը պայմանավորված է ՌԴ նոր սահմանադրության մշակմամբ, ըստ որի փոփոխությունների պետք է որ երկրի բոլոր իշխանությունների միջև համամասնություն սահմանվի։ Եվ կառավարությունն իր հրաժարականով «հնարավորություն է տալիս ՌԴ նախագահին ընդունել անհրաժեշտ որոշումները»։