Տնտեսություն 18:22 15/01/2020 Հայաստան

Սպանդանոցային պարտադիր մորթի առաջին օրը. «Ավելի վատ էի պատկերացնում»

Սննդի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներից բաղկացած տասը խմբեր այսօր երևանյան մեծ ու փոքր խանութներում մշտադիտարկում են իրականացրել պարզելու՝ արդյո՞ք վաճառվող միսը սպանդանոցում մորթված կենդանուն է։ Հիշեցնենք, որ այսօրվանից խանութներում, սուպերմարկետներում, շուկաներում պարտավոր են վաճառել միայն սպանդանոցներում մորթված անասունների միսը։

«Արդյունքները ես ավելի վատ էի պատկերացնում։ Տնտեսվարողները պատրաստակամություն էին հայտնում, որ ձեռք կբերեն սպանդանոցում մորթված կենդանու միս։ Այսինքն չկար այն դիմադրությունը, թե փողոց կփակենք։ Մարդիկ գիտակցում են՝ ամոթ է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

68 տնտեսվարողից 47-ում ձև 5 -ը, որը վկայում է սպանդանոցային մորթի մասին, բացակայել է։ Ոլորտի պատասխանատուին մշտադիտարկում իրականացրած խմբերը տեղեկացրել են՝ խնդիրը հիմնականանում փոքր տնտեսվարողների մոտ է եղել։ Հիմնավորումներն էլ տարբեր են եղել՝ չեն իմացել, լուրջ չեն ընդունել, սպանդանոցում մորթված անասունի միս չեն գտել։  ՍԱՏՄ ղեկավարն անլուրջ է որակում դրանք։ Օրենքին չհետևածներին տրվել են հանձնարարականներ՝  սեղմ ժամկետում խախտումը վերացնելու վերաբերյալ։ 

«Քանի որ մշտադիտարկման արդյունով իրավունք չունենք վարչական վարույթ հարուցել, այդ պատճառով տույժեր չեն եղել»,-ասաց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ մի քանի օր էլ չեն լինի։

Վաղը աշխատանքային խմբերը մշտադիտարկում կիրականացնեն Երևանի հանրային սննդի կետերում։ Հիշեցնենք, որ օրենքով նախատեսված է 50 հազար դրամի չափով տույժ, ինչպես նաև մսեղիքի վաճառքի կասեցում։

Թե ինչքան միս է սպառվում հանրապետությունում, հստակ չէ։ Նոր ուսումնասիրություն չի արվել։ Այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում:

Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն  այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:

Ավետիսյանի կարծիքով, սպանդանոցների փոքր թվի պատճառով խանութներում մսի դիֆիցիտ չի լինի։

Սակայն վիճակագրության բացակայությունը նվազեցնում է լավատեսության նկատմամբ հավատը։  Դժվար է պատկերացնել, որ Տավուշի միակ սպանդանոցը կարող է այնքան մորթ կատարել, որ միս մատակարարի մանկապարտեզներին, մարզում գործող ռեստորաններին, հյուրանոցներին, խանութներին։ Ի դեպ, մարզերում վերահսկողությունը կսկսի ավելի ուշ, մարզեր կգործուղվեն Երևանից։

Իսկ մինչ այդ,  բացառություն  կամ օրենքի կիրառման հետաձգում որևէ շրջանի մասով չեն նախատեսում, որոշումը պետք է լինի կառավարությանը, ՍԱՏՄ-ից ասում են, իրենք նման նախաձեռնությամբ հանդես չեն գա։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը մտավախություն ունի, որ օրենքի պահանջի բավարարման համար կենդանի ունեցողները ոչ թե սպանդանոցում մորթը կիրականացնեն, այլ դրա մասին զուտ վկայող թուղթ կգնեն։

«Թուղթ կգրվի, իբր կենդանին տեղափոխվել է սպանդանոց, այնտեղ մորթվել ու միսն այնտեղից է դուրս եկել։ Նման դեպք եղել է, և իրավասու մարմինն էլ դիմել է դատախազություն։ Տեսականորեն հնարավոր է»,-ասաց Պիպոյանը։

Տեսչական մարմնի ղեկավարն այս առումով հանգիստ է, ասում է՝ վկայող փաստաթուղթը տրամադրում է տեսչական մարմինը, գիտի սպանդանոցների հզորությունը, վերահսկում է օնլայն կերպով։

«Տնտեսվարողներ կան, որ չեն հասկանում երկրում  բան է փոխվել, զանգում են սպանդանոցներից թուղթ են ուզում։ Սպանդանոցները շատ լավ գիտեն, որ մենք վերահսկում ենք,  ծրագրի միջոցով մենք հետևում ենք, թե որ կազմակերպությունն ինչքան մորթ է իրականացնում։ Այսօր կասկածելի դեպք չի եղել»,-ասաց նա։

Պիպոյանի մյուս մտահոգությունը վերաբերում է սպանդանոցների  մատուցած ծառայությունների գնի հետևանքով մսի թանկացմանը։

Ավետիսյանն էլ կարծում է, որ սպանդանոցները սնկի պես աճելու են, քանի որ «բավականին լավ բիզնես է»։

«Դրա արդյունքում կունենանք մրցակցություն, գրեթե համոզված եմ, որ մսի գինը դրա արդյունքում կիջնի»,-ասաց նա՝ ավելացնելով, որ սպանդանոցի ստեղծմամբ հետաքրքրված է նաև ամերիկաբնակ մի հայ գործարար։

Ի դեպ, ոլորտի պատասխանատուն վստահեցնում է , որ սպանդանոցային մորթի ոլորտում մենաշնորհ չկա, հանդիպումների ընթացքում փոխկապակցվածություն չեն տեսել, խոշոր ֆերմաներն էլ նախընտրում են իրենց սեփական սպանդանոցն ունենալ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}