Պավել Մանուկյանը չի ցանկանում, որ դատական նիստը հետաձգվի
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը, ինչպես ևս մեկ շաբաթ առաջ, կրկին հետաձգվեց: Այս անգամ երկու շաբաթով: Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ դատարանն ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի պաշտանից նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն է ստացել: Նշվում է, որ Մ. Ավետիսյանը վատառողջ է: Միջնորդությանը կցված է հիվանդանոցից տեղականք, որ ամբաստանյալը վիրահատվել է: Գործով ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ դիմել են հիվանդանոց պարզելու, թե որքան ժամանակով Մ. Ավետիսյանը անաշխատունակ կլինի, պատասխան են ստացել, որ չեն կարող հստակ ժամկետ նշել:
Մեղադրող դատախազը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության պարագայում չեն կարող շարունակ նիստը: Ամբաստանյալ Պավել Մանուկյանն ասաց, որ երբ իր ճնշումը բարձր էր ու չէր կարողանում ներկա լինել նիստերին, իրենից համաձայնություն են պահանջել, որ դատավարությունը շարունակեն առանց իրեն: Դատավոր Մակյանը հակադարձեց, որ ինքը նման համաձայնություն չի պահանջել:
«Հիմա ինչ՝ հնարավո՞ր չէ առանց Մխիթար Ավետիսյանի դատը շարունակենք, մեկա ինքը ոչ խոսում էր, ոչ… »,- հետաքրքրվեց Պ. Մանուկյանը:
Դատավորն ընթերցեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կետերը, թե երբ հնարավոր չէ շարունակել գործի քննությունը: Մ. Մակյանն ասաց, որ պետք է նախ պարզեն, թե որքան ժամանակ Մ. Ավետիսյանը չի կարող մասնակցել նիստերին. եթե բուժման համար անհրաժեշտ լինի ամիսներ, իրենք կարող են նրա մասը գործից անջատել, իսկ մյուսների մասով շարունակել:
«Քանի որ մեծածավալ աշխատանք ենք կատարել, գտնվում ենք դատաքննության ավարտի փուլում, ողջամիտ եմ համարում մի քանի օր սպասել ու տեսնել, եթե առողջանում է ու վերադառնում է դատական նիստին, շարունակենք ու գնանք առաջ: Այս ընթացքում պետք է հասկանալ, թե ինչ վիճակում է Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը, որից հետո կկայացնենք համապատասխան որոշում»,- ասաց նախագահող դատավորը:
Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 29-ին:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
- ՊՊԾ գնդի դարպասին հարվածած բեռնատարի տիրոջը չեն ասել, թե ինչու են տանում մեքենան
- Արթուր Ղազինյան. Հիմա արդեն պարզ է, թե ինչպես Փաշինյանը հանգիստ և ապահով մուտք գործեց ՊՊԾ գնդի տարածք
- Յուրի Տեփանոսյանը չի ուզել վարի մեքենան. ՊՊԾ գնդի գրավման գործով վկա
- ՊՊԾ գնդի գործով դատական նիստը ընդամենը մի քանի րոպե տևեց
- Երբ այս մարդկանց բաց թողեցիք բանտից, մեր ընտանիքը գլխիվայր շուռ եկավ. ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկանի այրի
- ՊՊԾ գնդի գրավման գործով տուժող. Երեխաները ուժեղ սթրեսի մեջ էին
- «Թուրքի նման գիշերվա կեսին հարձակվելը ...». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարի հարցաքննությունից
- Դատարանում վիճեցին «Սասնա ծռերի» անդամներն ու ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին զուգահեռ՝ բողոքի ակցիա