Վալվերդեն լաց է եղել Բարսելոնայի ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներին հրաժեշտ տալիս թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն լաց է եղել: Այս մասին հայտնում է El Mundo Deportivo-ն՝ փոխանցում է Արմսպորտ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ հունվարի 14-ի երեկոյան, 55-ամյա մասնագետը գտնվել է կատալոնական ակումբի մարզաբազայում, որպեսզի վերցնի անձնական իրերն ու հրաժեշտ տա ֆուտբոլիստներին նախքան նրանց՝ Կիկե Սետյենի գլխավորության առաջին մարզումն անցկացնելը:
Ֆուտբոլիստների հետ զրույցի ընթացքում «Բարսայի» նախկին գլխավոր մարզիչը չի կարողացել զսպել արցունքները:
Վալվերդեն 2017 թվականից է գլխավորել «Բարսելոնան»: Նրա գլխավորությամբ կատալոնացիները դարձել են Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև մեկական անգամ դարձել են Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի հաղթող:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա