Փաստաբան. Ի սկզբանե, Արմեն Թավադյանի գործով որևէ հեռանկար չենք տեսել
«Մենք բողոքարկել ենք պարոն Թավադյանի կալանավորման վերաբերյալ դատական ակտը»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նրա խոսքով, Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրից Վերաքննիչ դատարան մեկ հատոր գործի տեղափոխումը կատարվել է մեկ շաբաթում։
«Այնուամենայնիվ, նախատեսում ենք, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում, օրենքը սահմանում է եռօրյա ժամկետ, կոնկրետ դատավորին գործը հասնելուց հետո կնշանակվի դատական քննություն, և Վերաքննիչ դատարանում կքննարկվի թե ձերբակալման, թե կալանքի իրավաչափության հարցը, թե նաև գրավի հարց կարող է քննարկվել»,-ասաց փաստաբանը։
Նրա խոսքով, այս պահին դատավարական այլ պրոցեսներ են ընթանում, օրինակ, ճշտում են՝ արդյո՞ք Արմեն Թավադյանի գույքը գտնվում է կալանքի տակ, առգրավումների հետ կապված միջնորդություններ կան, որոնք քննարկվելու են վարույթն իրականացնող մարմնի հետ։
«Միջնորդություններից մեկը մասնակի բավարարվել է, այն վերաբերում էր Թվադյանի՝ իր ընտանիքի անդամների հետ տեսակցության սահմանափակմանը։ Ընտանիքի անդամները կարողացել են տեսակցել։ Դատավարական գործընթացներին վերաբերող մնացած միջնորդությունները մշակվում են։ Այս շաբաթվա ընթացքում վարույթն իրականացնող մարմնի հետ համապատասխան քննարկումներ կունենանք, կհասկանանք նաև, ի՞նչ հեռանկարներ ենք տեսնում նրանք այս գործով։ Ի սկզբանե, մենք այս գործով որևէ հեռանկար չենք տեսել։ Կարծում եմ, մի օր վարույթ իրականացնող մարմինը կհասկանա, որ նման գործելաոճը հարիր չէ իրավական պետությունում քրեական դատավարություն իրականացնող սուբյեկտներին և պետք է անհապաղ անձի իրավունքների սահմանփակումները վերացվեն»,-ընդգծեց պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Թավադյանից առգրավված գումարները ներդրվում են հեռուստաընկերության ֆինանսավորմանը
- Հովհաննես Խուդոյան. Դատախազությունը մերժել է Թավադյանին ազատ արձակելու միջնորդությունը
- Արմեն Թավադյանի աջակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել նրան
- Արմեն Թավադյանը ուղերձով է դիմել կալանավայրից
- Դատախազությանը հանձնվեց ԶԼՄ ներկայացուցիչների երաշխավորությունը Արմեն Թավադյանին կալանքից ազատելու վերաբերյալ (լրացված)
- «5-րդ ալիք». Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ
- «Հրապարակ». Արմեն Թավադյանը հնարավորություն չի ունենա իր ընտանիքի հետ Նոր տարին նշելու
- Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան