Ֆրանսիայի առաջատար բժիշկները վերջնագիր են ներկայացրել կառավարությանը
Ֆրանսիայում ավելի քան հազար հայտնի բժիշկ հայտարարել են վարչական պաշտոններից կոլեկտիվ հրաժարականի մասին, եթե առողջապահության նախարարությունը անհապաղ բանակցություններ չսկսի այդ մասնագիտության ներկայացուցիչների հետ:
Եվրանյուզի հաղորդմամբ, շարքային աշխատակիցների գործադուլին միացած պրոֆեսորները հայտարարել են, որ այս հրաժարականն ուժեղ ազդանշան է, որ իրենք ուղարկում են կառավարությանը: Այս քայլն աննախադեպ է Ֆրանսիայի պատմության մեջ: Պրոֆեսորները դեմ են պետական բուժհաստատությունների ֆինանսավորման անընդհատ կրճատմանը, պահանջում են արդար վարձատրություն միջին ու ցածր բուժանձնակազմի համար: