Իրանում ձերբակալվել է ուկրաինական բոինգի խոցումը տեսանկարահանած անձը
Իրանում «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» անդամները ձերբակալել են տեսանյութի հեղինակին, որը նկարել էր, թե ինչպես է հրթիռը հարվածում Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ինքնաթիռին: Այդ մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է reuters գործակալությունը:
Հեղինակի կալանավորումից հետո նախատեսվում է հետաքննություն, որի արդյունքները հետագայում կհրապարակվեն:
Գործակալությունը չի նշում ձերբակալվածի քաղաքացիությունը և այլ տվյալներ:
Հիշեցնենք, որ Թեհրանում ուկրաինական Boeing ինքնաթիռը խոցվեց հունվարի 8-ին՝ օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո: Օդանավում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվեցին: Ավելի ուշ Իրանը ընդունեց, որ ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է երկրի ՀՕՊ համակարգերի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հասան Ռոհանի. Թեհրանում ինքնաթիռի խոցումն «աններելի սխալ է»
- Ուկրաինական Boeing-ին խփել է իրանական հրթիռը․ Կանադայի վարչապետ
- Թեհրանում վթարի ենթարկված ինքնաթիռը մեկ օր առաջ եղել է Երևանում
- Հրապարակվել է Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի զոհերի ազգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է