Արման Սաղաթելյան. Ստիպված եմ հիասթափեցնել Նիկոլ Փաշինյանին
Նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Արման Սաղաթելյանը վարչապետ Փաշինյանին հիշեցրել է, որ հարցաքննված առաջին գործող ղեկավարը նա չէ։
«Ստիպված եմ հիասթափեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված երկրի գործող ղեկավարը ոչ թե ինքն է, այլ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
2000 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննիչի կողմից հարցաքննվել է և ցուցմունք է տվել Հոկտեմբերի 27-ի գործով:
Ցավում եմ, որ Հայաստանի պատմության մեջ որևէ ձևով առաջինը լինելու Նիկոլ Փաշինյանի ջանքերը նման զավեշտալի դրսևորումներ են ստացել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արման Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել .
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:) »։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ
- Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեում