Հերթական դատապարտյալն է մահացել
Անցած գիշեր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը մահացել է։
Քրեակատարողական ծառայությունից մանրամասնում են, որ 59-ամյա դատապարտյալը հունվարի 15-ին, ժամը 00։35-ին տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 01։45-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը։
Ըստ աղբյուրի, ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վլադիսլավ Միքայելի Մուրադյանը (ծնված 1961թ., դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով, 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝ 8 տարի ժամկետով ազատազրկման, նախկինում 8 անգամ դատապարտված) 2019 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ ՄԻԱՎ 3-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն, տարածուն ատոպիկ դերմատիտ՝ բարդացած ֆուրունկուլոզով, քրոնիկ գաստրիտ, քրոնիկ տոքսիկ հեպատիտ «Ց», երկրորդային սակավարյունություն, հիպոպրոտեինեմիա, լեղապարկի քարեր ախտորոշմամբ:
Բազմիցս տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոցներ և հետ վերադարձվել քրեակատարողական հիմնարկ։
Դատապարտյալի մահվան փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Հերթական կալանավորի մահը մնաց իրավապահ համակարգի խղճին
- «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր է մահացել
- Կալանավոր է մահացել
- «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կալանավոր է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան