Արթուր Վանեցյան. Իմ զգուշացումը առնչվում էր նաև ՍԴ շուրջ իրադարձություններին
Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային Անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ հղած ուղերձում Վանեցյանն ընդգծել էր. «Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից: Ժամանակն անցողիկ է, իսկ Հայաստանի ու Արցախի շահերն ու ապահովությունը՝ մնայուն»։
Իսկ սրանից առաջ՝ հրաժարականի խոսքում հիշեցրել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում»։
Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաև Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսած և մինչ օրս շարունակվող իրադարձություններին:
— Artur Vanetsyan (@ArturVanetsyan) January 15, 2020
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». ՍԴ դատավորներն ավելի են համախմբվել
- «ՍԴ դատավորներից անհապաղ ազատվելու հուսահատ ցայտնոտը»
- «Հրապարակ». Փաշինյանը ուժային կառույցների ղեկավարներին մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ «անցանկալի» նախագահից ազատվելու համար
- Դիտարկումներ՝ ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման ընթացակարգի վերաբերյալ
- ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը. Արսեն Բաբայան
- Արթուր Վանեցյան. Հայրենիքի անվտանգությունը վեր է ցանկացած քաղաքական հաշվարկներից և շահերից