«Հրապարակ». ՍԴ դատավորներն ավելի են համախմբվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցին, թե ինչ վիճակ է «վերջին բաստիոնում»՝ Սահմանադրական դատարանում, ՍԴ մեր աղբյուրն ասաց` առավոտներն առայժմ խաղաղ են. «Իմ տպավորությամբ, դատավորներից ոչ մեկը հրաժարական տալու մտադրություն չունի, թե ինչեր կարող են անել իշխանությունները, մեզ համար դժվար է կռահել, քանզի այդ հարցում նրանց երևակայությունը սահմաններ չունի` խիստ ստեղծագործ է, այնուհանդերձ, մերոնք հանգիստ նստած են տեղները, անվրդով հետևում են իրենց շուրջ զարգացումներին»:
Արտաամուսնական «դոսյեների» մասով անհանգստություններ չունե՞ն։ «Ո՛չ… հայտնի անեկդոտն են միմյանց վրա պատմում, բոլոր դեպքերում հասկանալի է, կա մի նպատակ` մեկուսացնել Հրայր Թովմասյանին, որ մյուս դատավորների վրա կարողանան ազդեցություն բանեցնել։ Բայց իշխանությունները չեն հասկանում, որ նման քայլերից դատավորներն ավելի են համախմբվում։ Բոլոր դեպքերում` վաղ կենսաթոշակի գնալու օրենքի կիրառման ժամկետը դեռ չի ավարտվել, իրենք հույս ունեն, որ դատավորներից գոնե մի քանիսը «թոշակի կգնան», և իրենք կկարողանան քվորում ապահովել։ Բայց այս պահին գոնե նման տրամադրություններ ՍԴ-ում չկան, որովհետև հասկանում են, որ դա շատ առումներով ռիսկային է»:
Եթե իշխանությունների պլանն իրագործվի, Հրայր Թովմասյանին կփոխարինի Վահե Գրիգորյա՞նը։ «Չէ, կարծես փոշմանել են, հիմա Վլադիմիր Վարդանյանի մասին է խոսք գնում, դրա համար է վերջինս այդքան ակտիվացել։ Եթե իշխանություններին հաջողվի փոխել դատարանի կազմը, ապա ամենահավանականը նոր նշանակվելիք դատավորներից նախագահ ընտրելու տարբերակն է»: Ի դեպ, երեկ ՍԴ-ն նիստ է արել, որին կրկին Վահե Գրիգորյանը չի մասնակցել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին