Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության հարցը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ արտահերթ դատական նիստ է գումարվել ՝ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոփոխելու համար: Պատճառը ՝ Գրիգորյանի ծանր վիճակն է:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։
Գրիգորյանի պաշտպանի ներկայացմամբ ՝ սրտի ռիթմի պարաքսիզմով բարդացում է արձանագրվել, որը կյանքի համար սպառնալիք է: Այսինքն՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում է նկատվել՝ սրտի ռիթմի և հաղորդակցության խանգարումներ կան:
Առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին չի կարող մասնակցել:
Խափանման միջոցը վերանայելու միջնորդություն ներկայացվեց: Դատարանը քննարկում է միջնորդության հարցը և որոշումը կհրապարակվի ժամը 20.30-ին:
Լրագրողներին հետ զրույցում Մ. Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը կարծիք հայտնեց, որ վատ է վերաբերվում դատախազության միջնորդությանը և համարում է ձևականություն: «Մի կողմից միջնորդություն է ներկայացվում, մյուս կողմից էլ առաջարկվում է այնպիսի միջոց կիրառել, որ հնարավորություն չունենա երկիրը լքելու»,- ասաց Ամիրյանը:
«Անձը գտնվում է վերակենդանացման բաժանմանմունքում և խնդիր ունի վերականգնվելու: Այս պահի դրությամբ դրական դինամիկա չկա, անձը տառապում է 30-ից ավելի հիվանդություններով: Հետևաբար կալանքի միջոցը փոխելը ուղղակի անհրաժեշտություն է»,-հավելեց պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին