Մեգան Մարքլը չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդի հետ բանակցություններին
Սասեքսի դուքս, Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, չի մասնակցել Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ բանակցություններին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Evening Standart-ին:
Հունվարի 13-ին թագուհին հավաքել էր ընտանիքի բոլոր անդամներին, որպեսզի քննարկեն Սասեքսի դուքսի և դքսուհու ապագային վերաբերող հարցերը: Նշվում է, որ այդ ժամանակ Մարքլը գնվում էր Կանադայում: Ենթադրվում էր, որ նա բանակցություններին կմասնակցեր հեռախոսով, բայց, աղբյուրի հաղորդմամբ, դրա անհրաժեշտությունը չի եղել:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Հարրին և Մեգանն անակնկալ հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի պարտականությունները, ցանկանում են լինել ֆինանսապես անկախ ու ապրել Կանադայում ու Բրիտանիայում։ Հունվարի 13-ի հանդիպումից հետո հայտարարություն տարածվեց, որի համաձայն արքայական ընտանիքը «ամբողջովին սատարում է» նրանց՝ որպես երիտասարդ ընտանիք, նոր կյանք ստեղծելու ցանկությանը, թագուհին հայտնել էր, որ աջակցում է թոռի՝ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշմանը:
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ 2-րդ թագուհին «ամբողջությամբ սատարում» է Հարրիին և Մեգանին
- Բրիտանիայի թագավորական ընտանիքն այսօր արտակարգ հանդիպում կանցկացնի «Մեգզիթի» հարցով
- Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի մոմե արձանները հեռացվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանից
- Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել Disney-ի հետ
- Մեգան Մարքլը լքել է Մեծ Բրիտանիան
- Բրիտանական թագավորական ընտանիքը վիրավորված ու հիասթափված է Հարրիի և Մեգանի հայտարարությունից
- Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը հրաժարվում են թագավորական պարտականություններից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան