Նիկոլ Փաշինյանը քննչական կոմիտեում
Վարչապետ նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել է.
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին: Հ.Գ. Քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են:) »։
Ու կրկին հետաքրքիր է հետևել մեկնաբանություններին.
Varouj Chilinguirian,- իսկ քննիչի գրասենեակի մէջ նկարուիլը և հեռաձայն գործածելը արգիլուած չէ՞ օրէնքով։
Katerina Karapetian.- Քանի հոգով եք գառը մորթել պարոն վարչապետ
Ադամ Ադամյան.- Պ.վարչապետ,Դուք հրաշալի լրագրող եք.... Երանի այն օրը,որ.....
Արամ Մանուկյան.- Վանեցյանի գործովա ՞)
Arthur Arshakyan.- Հիմի ետ սելֆից հետո ել ի՞նչ հարցեր պիտի տա, կամ ել ո՞նց հարցեր տա
Շիրակ Բունիաթյան.- Բա որ մեզ կանչում են ինչի՞ են ասում հեռախոսը անջատեք դրեք տուփի մեջ նոր մտեք քննիչի մոտ։ Անհավասարությունա էլի։ Բա՞ սրա համար էինք հեղափոխություն անում
Մնացյալին կարող եք հետևել վարչապետի անձնական էջում։