Պավել Մանուկյան. Այս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, եթե արդեն չի վերածվել
«Դարձրել են դարի դատավարությունը, ծամոնի պես երկարացնում են, մի օր կտրվելու է: Այդպես չի լինում»,- «Սասնա ծռերի» գործով դատական նիստը հետաձգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը:
Նա նշեց, որ այդպես էլ ոչ մի անգամ ոչ մի օղակում «Սասնա ծռերի» հետ ոչ մեկը չբարեհաճեց հանդիպել. «Մինչդեռ մարդիկ են գնացել հանդիպման, խոսում են «Սասնա ծռերի» անունից, ցռան վերգոներ, որոնք ընդհանրապես կապ չունեն «Սասնա ծռերի» հետ: Շուտով ժողովուրդը կկողմոնորշվի, բոլորի դեմքն էլ երևալու է, բացահայտվում են»:
Պ. Մանուկյանն ասաց, որ մնում է նույն համոզմունքին, որ ոչինչ չի փոխվել՝ թե դատարանների վրա ազդեցությունը, թե ամեն տեղ:
«Այս թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, էլի, եթե արդեն չի վերածվել: Այս և նախկին բոլոր իշխանությունները ներկայացրած անձիք բոլորն էլ նույն կոյուղաջուրն են»,- նշեց նա:
Պ. Մանուկյանի համոզմամբ, ազգայնականները պետք է անպայման համախմբվեն:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը հետաձգեց, որովհետև նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Մխիթար Ավեիտսյանը. նա վիրահատվել է, գտնվում է հիվանդանոցում:
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- Պավել Մանուկյանը չի ցանկանում, որ դատական նիստը հետաձգվի
- «Սասնա ծռերից» Էդուարդ Գրիգորյանը հակադարձում է Պավել Մանուկյանին
- Պավել Մանուկյան. Եթե պետք լինի, էլի ենք անելու
- Պավել Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Հանդիպելու եմ վարչապետին. Պավել Մանուկյան
- Պավել Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է
- Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Պավել Մանուկյանին և Արմեն Բիլյանին
- Պավել Մանուկյանը հացադուլ է սկսում
- Ինչու չեն փոխում Պավել Մանուկյանի խափանման միջոցը
- Պավել Մանուկյանը կմնա կալանավորված
- Պավել Մանուկյանը պնդեց՝ ոստիկանին կրակելու մասին ցուցմունքը
- Փաստաբանների պարզաբանումը Պավել Մանուկյանի հայտարարությունների վերաբերյալ
- ՊՊԾ գնդում ոստիկանի ուղղությամբ պատահական կրակոցի հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է. Պավել Մանուկյան
- «Ես երբեք մեղավոր չեմ լինում». Պավել Մանուկյան
- Վստահ եմ, որ այս պատերազմում էլ առողջությունս կձգի. Պավել Մանուկյան