ՔԿ-ն արձագանքել է Ստյոպա Սաֆարյանի հայտարարությանը
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի հետագա քննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ-ի՝ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի շրջանակներում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ «որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է», հայտնում ենք, որ Հարություն Հայկազի Բաղմանյանը հանդիսանում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ: Վերջինս հիշյալ քրեական գործով դատավարական վերահսկողություն չի իրականացրել:
Քրեական գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Օ.Հարությունյանի վարույթում, ում անմիջական վերադասը հանդիսանում է նույն բաժնի պետի տեղակալ Վ.Լաչինյանը»,- հայտնում են Քննչական կոմիտեից:
Հարակից հրապարակումներ`
- Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագաh
- ՀԽ-ում կոչ են անում Ստյոպա Սաֆարյանին լինել ավելի զուսպ
- Ստյոպա Սաֆարյանի վերաբերյալ լրագրողների դիմումը ՀԽ հանձնաժողովում կքննեն վաղը
- Ստյոպա Սաֆարյանին հիշեցնում են՝ ՄԱՀՀԻ-ն ԱՄՆ-ից գումար է ստանում Հայաստանում ժողովրդավարության կայացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան