Կրակի մեջ գտնվող Ավստրալիայում անձրև է գալիս
Արևելյան Ավստրալիայում անձրևներ են: Եվրանյուզի հաղորդմամբ, իշխանությունները կարծում են, որ այն կօգնի մարել կամ նվազագույնը հսկողության տակ վերցնել անտառային հրդեհները, որից 28 մարդ է զոհվել, սատկել է շուրջ մեկ միլիարդ կենդանի: Անձրևները մաքրում են օդը ծխից: Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները Նոր Հարավային Ուելսում կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ:
Հրդեհները բռնկվել են աննախադեպ ձգձգված երաշտի պատճառով, որը օդերևութաբանները կապում են գլոբալ տաքացման հետ: Անտառային հրդեհները մոլեգնում են Ավստրալիայում 2019-ի սեպտեմբերից: Դեկտեմբերին միջին ջերմաստիճանը մոտենում էր 42 աստիճանի: Հրդեհը ոչնչացրել է ավելի քան 2000 տուն, 10 միլիոն հեկտար անտառ: Ներկայումս առավել ուժեղ հրդեհներ են շարունակվում Նոր Հարավային Ուելս նահանգի հարավարևելյան մասում:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհներից վերականգնվելու համար Ավստրալիային պետք է առնվազն մեկ դար
- Ավստրալիայում շարունակվում է պայքարը հրդեհների դեմ
- Ուղղաթիռից գազար ու կարտոֆիլ են բաց թողել Ավստրալիայի հրդեհից տուժած կենդանիների համար
- Ավստրալիայի իշխանությունները 35 միլիոն դոլար կհատկացնեն անտառային հրդեհներից հետո բնության վերականգնման համար
- Ավստրալիա.Հրդեհները չեն դադարում
- Ավստրալիայում որոշել են ոչնչացնել 10 հազար ուղտ
- Ավստրալիա. Կենդանիները կրակի մեջ
- Հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են Ավստրալիան դիտավորյալ հրդեհելու համար
- Ավստրալիայի ժողովրդին լիակատար համերաշխություն եմ հայտնում. Մնացականյան
- Քրիս Հեմսվորթը 1 միլիոն դոլար է նվիրաբերել Ավստրալիայում հրդեհների դեմ պայքարի համար
- Ավստրալիայի հրդեհները՝ հայ նկարչուհու մարմնին
- Ավստրալիա. Անձրևն էլ չի օգնում
- Զանգվածային տարհանում Ավստրալիայում
- Ավստրալիայում դիտարկումների ողջ պատմության ընթացքում գրանցվել է ամենաշոգ օրը
- Ավստրալիայում հրշեջները չեն կարողանում վերահսկել հրդեհները
- Ավստրալիա. կրակոտ պտտղահողմը ոչնչացրել է քաղաքը