Գլխավոր դատախազին առաջարկում են քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանն առնչվող մի շարք հանգամանքներ
Հունվարի 16-ին Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` առաջարկելով քրեադատավարական կարգով քննության առնել ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի ընդունմանը առնչվող մի շարք հանգամանքներ` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում առկա չէ հանցագործություն: Գրության ներքո ստորագրել է խորհուրդի անդամ Արեն Բաբայանը։
Ըստ տարածած հաղորդագրության, խորհուրդը, ուսումնասիրելով աղմկահարույց օրենքի նախագծի ընդունման և դրա հետագա հաստատման, այնուհետև օրենքի քվեարկության ողջ գործընթացը, բացահայտել և արձանագրել է մի շարք կոպիտ խախտումներ: Դրանցից ակնհայտ է դառնում, որ փաստաթուղթն ամբողջությամբ անօրինական է, խախտված են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարևորագույն ընթացակարգեր, իսկ քվեարկության համար բավարար ձայներ չեն ապահովվել. իրավական տեսանկյունից նման օրենք գոյություն չունի:
Գրության բոլոր մանրամասներով մատնանշվել են հիշատակված խախտումները և եզրակացրել, որ որ, ի թիվս Քրեական օրենսգրքով նախատեսված բազմաթիվ արարքների, մի խումբ անձինք, ելնելով նեղ անձնական և քաղաքական շահերից, իրականացրել են այնպիսի գործողություններ, որոնք հանգեցրել են ԱԺ կողմից Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով չընդունված օրենքի ապօրինի ընդունմանը` այդպիսով տիրանալով Ազգային ժողովի լիազորություններին:
«Խորհուրդը գտնում է, որ ներկայացված հանգամանքները հանդիսանում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելու համար քրեական գործ հարուցելու հիմք»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մի օրենքի ընդունման ոդիսականը կամ ո՞ւմ է թույլ տրված փոխել ԱԺ կողմից ընդունված օրենքի տեքստը. Արսեն Բաբայան
- ՍԴ դատավորներին կաշառելու օրենքի ընդունման խախտումներից ևս մեկը. Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ՍԴ կարծիքի ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ
- ՍԴ դատավորներին կաշառք տալու օրենքն ընդունվել է ԱԺ կանոնակարգ օրենքի կոպիտ խախտումներով. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան