Թուրքիան զինվորականներ է ուղարկում Լիբիա
Թուրքիան զինվորականներ է ուղարկում Լիբիա։ Այս մասին gazeta.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ելույթ ունենալով Անկարայում ՝ Էրդողանը ասել է, որ նա ուղարկում է բանակ՝ աջակցելու Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայիզ Սարաջին:
Էրդողանը հավելել է, որ Թուրքիան կշարունակի օգտագործել դիվանագիտական և ռազմական բոլոր միջոցները հարավում՝ ներառյալ Լիբիայում, կայունությունը ապահովելու համար։
Նշվում է, որ Էրդողանը ծրագրում է հունվարի 19-ին հանդիպել Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ ՝ քննարկելու Լիբիայում տիրող իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները